Исполнитель: грустная музыка
Название: Армянский дудук
Длительность mp3: 03:41
Добавлено: 2017-03-20
Слушали: 610
ՄՈՐՍ
Լիներ,լիներ,այնպես լիներ,
Մայրս կրկին ինձ հետ լիներ,
Առաջվա պես նուրբ ու քնքուշ,
Առաջվա պես մեղմ ու անուշ:
Լիներ,լիներ,մայրս լիներ,
Ջերմ,հարազատ ու մտերիմ,
Որ ես դաժան այս աշխարհում
Որբ ու մենակ չլինեի...
Մայր իմ քնքուշ,մայր իմ բարի,
Վերադարձիր նորից,արի,
Կշշնջամ ես քեզ խոսքեր,
Որոնք այնժամ չհասցրի...
Քո կարոտից անեզրական
Մղկտում է իմ հեգ հոգին:
Կուզենայի ցավից,հոգսից,
Այս աշխարհի դավից հոգնած
Դնել գլուխս քո ծնկներին,
Իսկ դու,իսկ դու առաջվա պես
Մեղմ ու քնքուշ շոյեիր այն,
Գուցե ցավս քիչ մեղմանար...
Խոնարհում եմ հիմա այսպես
Գլուխս քո լույս շիրիմին,
Արցունքներս հոսում են լուռ
Պաղ ու անխոս այս քարերին