Исполнитель: Hovhannes Badalyan
Название: Es Im Anush Hayastani
Длительность mp3: 04:19
Добавлено: 2015-04-14
Слушали: 799
Եղիշե Չարենց: ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու Նայիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,
Արևն ամռան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սև
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում։
Ուր է՛լ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - եա՛րն եմ սիրում։
Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հէքեաթ չկայ.
Նարեկացու, Ք